Չարենցավանի քաղաքապետարանի պաշտոնական կայք 
           
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
   Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2014թ.
  Որոնում  

  Իրադարձություններ  
05/10/2014 Ուսուցչի օր
10/11/2014 ՏԻՄ ձևավորման օր
11/11/2014 Երիտասարդության համաշխարհային օր
30/11/2014 Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր
07/12/2014 Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
Բոլորը  

  Օգտակար հղումներ  

Հետրեք Ձեր վարձակալական վճարներին

Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին

Թափուր հաստիքներ

Ընտանեկան նպաստ ստացողների ցուցակ

Կոտայքի մարզպետարան

Օգտակար հղումներ


 Արխիվ    
16.10.14 Չարենցավանում բացվել է հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և բարձրաստիճան այլ հյուրեր: Շնորհավորելով հայ-լեհական առաջին համատեղ ձեռնարկության բացման կապակցությամբ` լեհ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը հույս հայտնեցին, որ «Լյուբավա-Արմենիայի» հաջողությանը կհետևեն նաև ռազմարդյունաբերական ոլորտի այլ ընկերություններ` դրանով իսկ մեծացնելով Հայաստանի պաշտպանության բնագավառում լեհական ներդրումների թիվը: Ի շահ ...   Մանրամասն
15.10.14 Կինոդիտում և քննարկում քաղաքային գրադարանում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում Չարենցավանի քաղաքային գրադարանում  կազմակերպվեց  կինոդիտում: Ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի նոր նկարահանված «Թևանիկ» ֆիլմը Ղարաբաղի պատերազմի մասին: Գլխավոր հերոսները պատանիներ էին, որոնց մանկությունը անցել է պատերազմական իրավիճակներում: Ֆիլմի դիտմանը ներկա էին Թիվ 3 հիմնական դպրոցի 8-ից 9-րդ դասարանների աշակերտները, քաղաքապետարանի և գրադարանի աշխատակիցներ: Ավարտից հետո տեղի ունեցավ կարծիքների փոխանակում և քննարկում:

  
13.10.14 Տեղեկատվություն սեպտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ

ՀՀ Կոտայքի մարզում սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 272 ծնունդ, որից 28-ը Չարենցավանի, 23-ը Նաիրիի, 124-ը Աբովյանի և 97-ը Հրազդանի ծննդատներում:

  
10.10.14 Դասընթաց հաշմանդամ կանանց համար

Չարենցավանի Մշակույթի տանը «Հաշմանդամների ընկերություն» հկ-ի կողմից անցկացվեց դասընթաց: Դասընթացի նպատակն էր կազմակերպել հաշմանդամության կարգ  ունեցող կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Ցուցահանդես-վաճառքը կկազմակերպվի նոյեմբեր ամսին:

  
07.10.14 Գրադարանավարի օրը Չարենցավանում
Այսօր գրադարանավարի օրն է: Հոկտեմբերի 7-ը, 2004թ-ից Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»:Բոլոր գրադարաններում այսօր կազմակերպվում են միջոցառումներ նվիրված գրադարանավարի օրվան: Չարենցավանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Ա.Զաքարյանը և բաժնի մի քանի աշխատակիցներ այցելեցին գրադարան և շնորհավորեցին գրադարանի աշխատակիցներին: Գրադարանում անցկացվեց զրույց գրադարանի և գրադարանավարի դերի մասին: Գրադարանավարի առաքելության հիմնական մասը ընթերցանության քաջալերումն է: Դա կարևոր գործոն է, որն ազդում է սովորողի դերի վրա: Գրադարանավարը պետք է զարգացնի ընթերցողական հմտություններ, պետք է ունենա անհրաժեշտ կառավարման հմտություններ,պետք է դրսևորի բավարար մասնագիտական պատրաստվածություն, ...   Մանրամասն
01.10.14 Համայնքային ոստիկանի դերը հասարակության մեջ
Երեկ Չարենցավանի ոստիկանությունում անցկացվեց սեմինար` «Հայաստանի մարզերում համայնքային ոստիկանության դերը հասարակության մեջ» թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Սեմինարին մասնակցում էին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնի պետ` Ս.Տոնոյանը, պետի տեղակալ`Ս.Աֆյանը, ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության վետերաններ, համատիրության կառավարիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ: Այս միջոցառումները միտված են օգնելու հասարակությանը, մասնավորապես, աշակերտներին և ուսանողներին` պատկերացում կազմելու ...   Մանրամասն
29.09.14 ԵԿՄ անդամատոմսերի հանձնման և պարգևատրման արարողություն
ՀՀ Կոտայքի մարզի Երկրապահ կամավորականների միության անդամները մասնակցել են Կոտայքի մարզային կառույցի կողմից մարզկենտրոն Հրազդանում կազմակեպված միջոցառումների շարքին, որը նվիրված է եղել ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Մինչ հանդիսավոր նիստը Կոտայքի մարզպետն ու Երկրապահ կամավորականների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյամարտում զոհվածների հուշարձանին, այնուհետև այցելել Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ դպրոց: Դպրոցի բակում ողջույնով են հանդես եկել պատանի երկրապահները, որից հետո հյուրերը հարգանքի տուրք են մատուցել կրթօջախի սան, Արցախյան հերոսամարտի մասնակից Սևան Նահապետյանի հիշատակին, ծաղիկներ դրել նրա կիսանդրուն և մասնակցել տոնական հանդիսությանը: Հայաստանի Հանրապետության և Երկրապահ ...   Մանրամասն
1 2


ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարություն Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային Կառավարում Համայնքային Կայքեր Տեղեկատվական Համակարգեր Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն ՀԿ
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան | Հեռ.՝ (226) 43434 | Էլ. փոստ՝ charentsavan.kotayq@mta.gov.am
Մշակող` ՏՀԶՎԿ ՀԿ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v1.90